Նկարներ

Հովհաննես Շիրազը մոր հետ
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում:  Մահացել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում:
Հովհաննես Շիրազ (Օնիկ Կարապետյան) - Ծնվել է 1914թ.-ի ապրիլի 27-ին Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի): Մահացել է 1984 թվականի մարտի 14-ին Երևանում:




Բիբլիական Արարատ
Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան) - 1897, մարտի 13-ին Կարսում, գորգավաճառ Աբգար Սողոմոնյան-Մարգարյանցի (Աբգար աղա) ընտանիքում: Մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին, 40 տարեկան հասակում, Երևան:
Համո Սահյան (Հմայակ Սահակի Գրիգորյան) - ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին, 79 տարեկան հասակում, Երևան:

Վիլյամ Սարոյան (Վիլյամ Արմենակի Սարոյան) - Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում (Օգոստոսի 31, 1908 թվական): Մահացել է 1981 թվականի մայիսի 18-ին, 72 տարեկան հասակում (Ֆրեզնո, Կալիֆորնիա, ԱՄՆ)


Վիլյամ Սարոյան

Հովհաննես Շիրազ

Վիլյամ Սարոյան
Նար-Դոս  (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) - ծնվել է 1867 թվականի մարտի 1-ին, Թիֆլիսում: Մահացել է 1933 թվականի հուլիսի 13-ին, 66 տարեկան հասակում, Թիֆլիսում:
Միքայել Նալբանդյան - ծնվել է Նոր-Նախիջևանում(այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում: Վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։


 Ռուբեն Սևակ ( Ռուբեն Հովհաննեսի Չիլինկիրյան) - հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ - ծնվել է փետրվարի 15 -ին, 1885 թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ)։ Մահացել է 1915 թվականի օգոստոսի 26-ին՝ դառնալով թուրքական յաթաղանի զոհ:

Գրիգոր Զոհրապ - ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։ Դաժանորեն սպանվել է ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցները 1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին:

Ավետիք Իսահակյան (Ավետիք Սահակի Իսահակյան) - Ծնվել է 1875 թվականի հոկտեմբեր 30-ին՝ Ալեքսանդրապոլում: Մահացել է 1957 թվականի հոկտեմբեր 17-ին՝ Երևանում:

No comments:

Post a Comment